15:18:55 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Rolling Stone. ամերիկյան հետախուզական ծառայությունները հասանելիություն ունեն WhatsApp-ի նկատմամբ

    01:30 1 Դեկտեմբեր 2021

    Ամերիկյան հետախուզական ծառայությունները, այդ թվում՝ ՀԴԲ-ն, կարող են օգտատերերի գաղտնի տվյալներ ստանալ WhatsApp-ի, Facebook-ի եւ iMessage-ի ծառայություններից, եթե դրա օրդերն ունենան, հայտնում է Rolling Stone-ը։

    Ամսագրի կողմից հրապարակված «Օրինական հասանելիություն» վերնագրով փաստաթուղթը ցույց է տալիս, որ իրավապահ մարմինները մի քանի եղանակ ունեն օգտատերերի գաղտնի տվյալները ստանալու համար աշխարհի ամենահայտնի եւ անվտանգ մեսենջերներից

    Այսպիսով, եթե հատուկ ծառայություններն ունենան հաստատման փաստաթուղթ, WhatsApp-ը նրանց կփոխանցի օգտատիրոջ բոլոր կոնտակտների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ նամակագրության կամ զանգերի որոշ տվյալներ։ ՀԴԲ-ն այս տեղեկությունը կստանա 15 րոպեն մեկ։ Ընդ որում, այլ մեսենջերներ շատ ավելի հաճախ են կարողանում փոխանցել նման տվյալներ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս