00:32:11 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էմանուել Մակրոնը մեկնել է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը․ Reuters

    17:12 17 Հունվար 2025

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2020 թվականից ի վեր առաջին անգամ մեկնել է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

    Նշվում է, որ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2024 թվականի նոյեմբերին՝ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հաստատված զինադադարից հետո, Փարիզը ամերիկացի և սաուդյան իր գործընկերների հետ առանցքային դեր է խաղում Լիբանանի կառավարության ձևավորման գործում:

    «Երեք ամսում մենք օգնեցինք Լիբանանին էսկալացիայից անցնել վերականգնման և բացել հույսի նոր էջ: Ժողովրդական աջակցությամբ, ներքին լայն կոնսենսուսով և միջազգային աջակցությամբ լիբանանյան նոր գործադիրը կարող է վճռականորեն գործել՝ վերականգնելու պետական ինքնիշխանությունը և վերակառուցել Լիբանանը»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

    Լրատվամիջոցների հաղորդմամբ նա Մակրոնի հետ կլինի Լիբանանում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս