16:00:40 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ն մշտապես աջակցել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատմանը և պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել.Օվերչուկ

    16:05 29 Հունվար 2025

    Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները՝ սկսելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

    «Մեծ առաջընթաց է արձանագրվել, սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Որքանով տեղյակ եմ, նրանք (Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը - խմբ.), վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սկսել սահմանազատման գործընթացը, առաջ կշարժվեն հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հանգույցից և կիջնեն ներքև»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։

    «Մենք միշտ ողջունել ենք նման շփումը և նման համատեղ աշխատանքը, քանի որ դա անկասկած կնպաստի տարածաշրջանի կայունությանը»,- հավելել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս