11:21:43 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ ԱԳՆ-ն թուրք պաշտոնյաներին կոչ է արել զերծ մնալ Ղազախստանի վերաբերյալ չմտածված դատողություններից

    23:00 13 Հունվար 2022

    Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան զերծ կմնա Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունը։

    «Այն կազմակերպությունները, ուժերը, գործիչները, կառույցները, որոնք օգտագործում են նման արտահայտություններ, եւ միեւնույն ժամանակ Ղազախստանի քաղաքացիներ չեն, չեն հարգում այս երկրի ինքնիշխանությունը։ Նրանք պարզապես կտրված են իրականությունից, միջազգային իրավական դաշտի ըմբռնումից։ Ես տեսա թուրքական իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը, եւ հասկանում եմ, որ Ղազախստանի որոշակի օկուպացիայի մեջ մեր հասցեին ուղղակի մեղադրանքներ չեն եղել։ Այնուամենայնիվ, այս պաշտոնյան Ղազախստանը բնութագրում է որպես երկիր, որը սկզբում «ազատվել է խորհրդային ճնշումներից», իսկ այժմ որոշ ուժեր, իբր, սպառնում են նրան դնել «անիմաստ լծի տակ»: Թուրք պաշտոնատար անձի կողմից Ղազախստանի ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից պատմության նման մեկնաբանությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում։ Մենք կարծում ենք, որ նման հայտարարությունները, հատկապես Ղազախստանի համար նման զգայուն շրջանում, ոչ մի կերպ չեն նպաստում մթնոլորտի բարելավմանը, այս երկրում կյանքը կայուն հուն վերադարձնելուն։ Երկրորդ, Ղազախստանի խորհրդային անցյալի անհարգալից հիշատակումը կարծես հակասում է ռուս-թուրքական բարեկամության ոգուն: Սա հարյուր տոկոսով։ Դա հարգալից չէ նաեւ Ղազախստանի հանդեպ, որը շատ խնամքով է վերաբերվում մեր ընդհանուր պատմական ժառանգությանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս