14:37:26 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քուվեյթի թագաժառանգը ցրել է խորհրդարանը եւ կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել

    22:14 22 Հունիս 2022

    Քուվեյթի թագաժառանգը չորեքշաբթի ցրել է խորհրդարանը եւ կոչ արել արտահերթ ընտրություններ անցկացնել, հաղորդում է AP-ն։

    Ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում 81-ամյա շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը հայտարարել է, որ թեեւ իշխող ընտանիքը հարգում է Քուվեյթի սահմանադրությունը, որը երկրի խորհրդարանին տալիս է ավելի շատ իշխանություն, քան Պարսից ծոցի այլ շեյխությունները, ժողովրդական դժգոհությունը ստիպել է էմիրին միջամտել։

     

    «Սահմանադրական այս որոշման մեջ մեր նպատակը հաստատուն եւ անկեղծ ցանկությունն է, որ ժողովուրդն ինքը ունենա վերջին խոսքը քաղաքական կուրսը նորովի շտկելու գործընթացում՝ ընտրելով նրանց, ովքեր ճիշտ ընտրություն են ներկայացնում»,- ասել է Շեյխ Մաշաալը։

    Խորհրդարանական ընտրությունների օրը դեռ չի հայտարարվել։

    Երկրի նախարարների կաբինետն ավելի քան երկու ամիս առաջ հրաժարական է տվել խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով, ինչը հանգեցրել է երկարատեւ կաթվածահարման: Անցյալ շաբաթ Քուվեյթի ավելի քան մեկ տասնյակ օրենսդիրներ նստացույց են սկսել խորհրդարանի նիստերի դահլիճում՝ նոր կառավարություն ձեւավորելու եւ խորացող քաղաքական ճգնաժամի խորացմանն իրենց անհամաձայնությունն արտահայտելու համար:

    Այս պայքարի արդյունքում շատ քուվեյթցիներ խորապես հիասթափվել են 50 հոգանոց ընտրված օրենսդիր մարմնից: Խորհրդարանն իրավասու է օրենքներ ընդունել եւ արգելափակել, հարցաքննել նախարարներին եւ անվստահություն հայտնել բարձրաստիճան պաշտոնյաներին: Սակայն վերջնական իշխանությունը մնում է իշխող էմիրին:

    Քուվեյթի էմիր շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը չորեքշաբթի կարճ ելույթ է ունեցել պետական հեռուստատեսությամբ, որպեսզի ասի, որ լիազորել է իր ժառանգին ազգային ուղերձով հանդես գալ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս