09:47:27 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչի համար եք կառուցում, երբ մենք Քրիստոսի տանջանքներն ենք կրում հիմա. ճարտարապետը՝ Քրիստոսի արձանը կառուցելու մասին

    11:15 15 Հունվար 2022

    Հայաստանում կտեղադրվի Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը։ Գագիկ Ծառուկյանն  հայտարարեց, որ սկսում է նոր նախագիծ։

    «Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ Հայաստանում պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում։ Իմ ընտանիքի անունից ուզում եմ այս նախագիծը կյանքի կոչել` հանձնարարությունն արդեն տվել եմ, ճարտարապետներն ու քանդակագործները զբաղվում են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

    Այս հայտարարությունից հետո համացանցը սկսեց բուռն քննարկել այն։ Ծրագիրն արժանացավ քննադատության։

    ArmDaily.am-ը զրուցեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ՝ պարզելու, թե որքանով է իրագործելի այդ շինությունը, Հայաստանում կոնկրետ որտեղ կարելի է նման արձան կառուցել և այլն։

    «Գիտեք, մենք այնքան հարցեր ունենք լուծելու, դրա փոխարեն կարող ենք ամրացնել դիրքերը, դրա փոխարեն կարող ենք կարիքավորներին օգնել, զինվորներին օգնել, գերիներին բերենք։ Ոչ մեկին հիմա չի զարմացնի Քրիստոսի մեծ արձանը, դա ուրիշ բան է, Կաթոլիկ եկեղեցին կառուցել է ժամանակին, բայց հիմա կառուցել այն մի տեղում, որը բազմաթիվ դժվարություն ունի և ասել, որ դրանից հետո այստեղ լիքը տուրիստական հոսք կլինի, ուղղակի ծիծաղելի է։ Իմ կարծիքով անհեթեթ միտք է, որովհետև մեր 4-րդ դարի եկեղեցիները, եթե քանդված մնում են, Ավանի կամ Պտղնիի եկեղեցիները մնում են այս վիճակում, ուրեմն մենք իրավունք չունենք Քրիստոսի արձանը բարձրացնելու։ Ինչի համար բարձրացնենք, որ ո՞ւմ զարմացնենք»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մինասյանը։

    Մինասյանը կարծում է, որ մնացած տեխնիկական հարցերը քննարկվելու բան չեն։

    «Դրանք կքննարկեն նրանք, ովքեր կհամարկերպվեն այդ մտքին, կգնան դրան և կստեղծեն տեղը, բայց դա Կառավարության թույլտվությամբ պետք է լինի, որովհետև որևէ մեկի անձնական կարծիքը չպետք է լինի Քրիստոսի արձան կառուցելը։ Պիտի բնակիչները իմանան՝ ինչի համար են սարքում, որովհետև լիքը մարդ կհարցնի, թե ինչի համար եք սարքում, երբ որ մենք Քրիստոսի տանջանքներն ենք կրում հիմա»,-եզրափակեց Մկրտիչ Մինասյանը։

    Սեդա Մակարյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս