01:32:47 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քննարկվել են ՀՀ-ի և Մեքսիկայի գործարար շրջանակների միջև նոր կապերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցեր

    22:54 24 Հունիս 2024

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսիի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գալյարդո Կառդոնային:

    Ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել նահանգապետի այցը Հայաստան:

    «Նմանօրինակ փոխայցելությունները խթանում են մեր երկրների միջև բարեկամական կապերի և տարբեր մակարդակներում համագործակցության զարգացումը»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

    Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Խոսե Ռիկարդո Գալյարդո Կառդոնան շեշտել է, որ իր այցելության կարևոր նպատակներից է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության նոր հեռանկարների բացահայտումը, ինչպես նաև առկա համագործակցային ներուժի իրականացումը:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի գործարար շրջանակների միջև նոր կապերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև փոխադարձաբար ներդրումները խթանելու վերաբերյալ հարցեր:

    Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային իրողությունների և առկա զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում նախագահը շեշտել է, որ Հայաստանը շահագրգիռ է բոլոր հարևանների հետ հարաբերությունները տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ելակետային սկզբունքների հիման վրա զարգացնելու հարցում:

    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, տուրիզմի և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանման ուղիներին և հնարավորություններին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս