09:56:15 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց շրջանում իրականացվել է թենիսի առաջնություն

    12:00 15 Հուլիս 2024

    ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող սպորտային ինքնագործ միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ դատապարտյալների վերասոցիալականացման, ազատ ժամանակն արդյունավետ և նպատակային օգտագործման ծրագրի շրջանակներում իրականացվել է հերթական մարզական միջոցառումը՝ սեղանի թենիսի առաջնություն դատապարտյալների միջև:

     

    Մասնակցել է 26 ազատազրկված անձ:

     

    Առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրած դատապարտյալներ Արթուր Քոչարյանին, Մարատ Սարգսյանին և Ալբերտ Հակոբյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի անունից տրվել են շնորհակալագրեր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս