- Ծանրամարտի ԵԱ. Ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
- Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը․ հայտարարություն
- Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով
- «Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ
- «Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել» ոնց մեզ պետք է»
- «Ժողովուրդ». Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել
- «Իրավունք». Ինչու է Վարդան Ղուկասյանը «խռով ընտանիքի հետ»
- «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը
- Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
Չնեղվեք սրանցից. լավ է լինելու
14:47 6 Հունիս 2023Էսպես չի մնալու։ Հայաստանում լինելու են լուրջ փոփոխություններ, և մենք վստահաբար ունենք ազգային-առաջադիմական ռեսուրս՝ պետություն պահելու, հայկական Արցախ պահելու, արժանապատվություն պահելու, թուրքի, ադրբեջանցու և մնացած բոլորի հետ դժվար բանակցելու, լուծումներ գտնելու, բայց ոչ՝ նվաստանալու և մեզ սպանողներին զվարճացնելու։
Այսօրվա կառավարման պաթոլոգիան և ներազգային «եվնուխության» հոգեվիճակը վերջանալու են։
Այսպես մտածելու հիմք տալիս է հույսի երկու պրոցես։
Հույսի պրոցես համար առաջին
Հայաստանում սկսվել է բաց խոսակցություն։ Այլևս կիսատ-պռատ ճշմարտություններով որևէ խոսակցություն չի ստացվում։ Վիճակն օրհասական է, ու կես տոն ֆալշն անմիջապես մերժվում է։ Ստեղծվել են ձևաչափեր, որոնց առաքելությունը բաց խոսակցությունն է։ Նույնիսկ կենցաղում արդեն բաց են խոսում։
Օրեր առաջ ինքս մասնակցել են Մայր Աթոռում ստեղծված «Գավիթ» հարթակի աշխատանքներին։ Կաթողիկոսի և հոգևոր հայրերի ներկայությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ չափազանց բաց ու չափազանց շիտակ քննարկում, բանավեճ։ Մի բան, որը սկսվում է բաց ու անկեղծ խոսակցությամբ, անպայման տալիս է արդյունք։ Ավելի վաղ՝ երրորդ նախագահի մասնակցությամբ, շատ բաց ու հետաքրքիր քննարկում էր՝ միանգամայն տարբեր հայացքների տեր գործիչների, մասնագետների մասնակցությամբ։ Հետաքրքիր ու կարևոր քննարկումներ է անում «Կոնցեպտուալ հարթակը»։ Մեր կազմակեպության «Հայկական օրակարգ» քննարկումային շարքը դեռևս 1-1.5 տարի առաջ է սկսվել. ի սկզբանե որոշեցինք այն հրապարակային անել մեկ պատճառով՝ սուտը շատ էր, պետք էր հրահրել բաց ու գրագետ խոսակցություն։ Ոմանք անսպասելիորեն նեղացան, փորձեցին խանգարել, բայց մենք ճիշտ էինք ու հետևաբար՝ համառ։
Մեդիա հարթությունում մեծ թափ է առնում պոդքաստի ժանրը։ Տարբեր թեմաներով, տարբեր հարթակներում, տարբեր դեմքերի հեղինակած պոդքաստները միավորում է բաց խոսակցության դիմագիծը։
Կարպիս Փաշոյան- Գոռ Մադոյան, Վազգեն Սաղաթելյան-Նարեկ Սամսոնյան, Նարեկ Ամիրխանյան, Բորիս Մուրազի, Լիլիթ Հարությունյան, Հետք, Սիվիլնեթ, և այլ շատերը առցանց հարթակներում մեզ կանչում են բաց խոսակցության։
Նրանք խոսում են տարբեր թեմաներից, քննարկում են տարբեր հարցեր, սոցիալական տարբեր խնդիրներ, խոսում են տարբեր բառապաշարով. կարևորը՝ նրանք միասին ստեղծում են բաց, անկաշկանդ, քծնանքից ու կոնյունկտուրայից ազատ խոսակցության ենթամշակույթը։ Կարճ ժամանակ անց դա դառնալու է գերիշխող մշակույթ, ինչն էլ դառնալու է նախկին և ներկա շատերի կոմֆորտի ավարտը։
Բաց խոսակցության ալիքն ի վերջո հանգեցնելու է հարցին՝ ինչպե՞ս 30 տարում քանդվեց մեր պետականությունը, ինչո՞ւ այսպես եղավ։ Իզուր են ոմանք մտածում, թե իրենց փողի կամ գրին քարտերի միջոցով կարողանալու են խուսափել այս փուլից։ Հաջորդ հարցը լինելու է՝ ինչպե՞ս պահել պետությունը, գնալ ժամանակակից պետության ճանապարհով՝ արժանապատիվ հասարակությամբ։
Հույսի պրոցես համար երկու
Ստեղծվում են պայքարի նոր ձևաչափեր։ Դա նույնիսկ պայքարի պրոցես չէ, այլ՝ կենսունակության ստուգման։ Ասելիք չունեցող «լիդերությունը»՝ իր հին պատկերացումներով, իր կոպտագույն սխալներով, հաճախ՝ իր բացակայությամբ այլևս բան չունի ասելու ցեղասպանության և պետականության կորստի շեմին կանգնած մեր ժողովրդին։ Մենք պետք է բացենք մեր աչքերը և արձանագրենք, որ այս օրհասական պահին ազգը չունի լիդերություն։ Թե ինչու՝ այլ հարց է, բայց դա փաստ է։ Ստեղծվող նոր միավորները, շարժումները խոսում են առողջացման պրոցեսի մասին։ Վստահ եմ՝ ստեղծվելու են նորերը. որոշները կլինեն կենսունակ, որոշները կմարեն, բայց դա առողջացման նշան է։ Տարբեր կիսամեռ ձևաչափերում առկա լավ գործիչներն անշուշտ հանգրվանելու են այս կամ այն՝ նոր ստեղծված համակարգերում, ինչը միայն նոր թափ կտա պրոցեսին։ Եվ պրոցեսի ընթացքում կհայտնվեն մարդիկ, ովքեր ունակ են ավելի մեծ բեռի, ավելի մեծ պատասխանատվության, ավելի մեծ ծավալի աշխատանքի։ Եվ հենց այդ պրոցեսում չափազանց կարևոր է երկրի հիմնադիրներից շատերի շունչը, խորհուրդը։ Կարևոր է, որ նրանք չլռեն և առաջարկեն իրենց հայացքը, առողջացման իրենց տարբերակները։ Այնպես, ինչպես պարբերաբար Վարդան Օսկանյանն է հանդես գալիս պրոցեսներին սեփական պրոֆեսիոնալ, մտահոգ արձագանքով։ Այսօր էլ Վազգեն Մանուկյանն է ձևակերպել բավականին կարևոր կոչ՝ ուղղված օրվա պաշտոնյաներին՝ ուժայիններ, նախարարներ, փոխնախարարներ և այլն։
Այսպիսով, կա երկու զուգահեռ պրոցես, ու թափ առնող բաց խոսակցության ալիքը և նոր բովանդակություն ու նոր պատասխանատվություն վերցնող ձևաչափերը տալիս են հույսի զգալի պաշար։
Ամեն կերպ այս երկու պրոցեսներին պետք է աջակցել, ինչը և ես անելու եմ։
Շարունակելի
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Լրահոս
- Ծանրամարտի ԵԱ. Ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ 10:42 18 Ապրիլ 2025
- Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականը. «Ժողովուրդ» 10:30 18 Ապրիլ 2025
- Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը․ հայտարարություն 10:19 18 Ապրիլ 2025
- Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով 10:08 18 Ապրիլ 2025
- «Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ 09:56 18 Ապրիլ 2025
- «Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել» ոնց մեզ պետք է» 09:43 18 Ապրիլ 2025
- «Ժողովուրդ». Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել 09:32 18 Ապրիլ 2025
- «Իրավունք». Ինչու է Վարդան Ղուկասյանը «խռով ընտանիքի հետ» 09:21 18 Ապրիլ 2025
- «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը 09:10 18 Ապրիլ 2025
- Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան 23:26 17 Ապրիլ 2025
- Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԱՄՆ-ի հետ 23:16 17 Ապրիլ 2025
- Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր 23:02 17 Ապրիլ 2025
- Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ 22:39 17 Ապրիլ 2025
- Բեռնատարը ընկել է Որոտան գետը 22:22 17 Ապրիլ 2025
- Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 22:14 17 Ապրիլ 2025
- Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ 21:55 17 Ապրիլ 2025
- Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից 21:45 17 Ապրիլ 2025
- Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա. Armlur.am 21:33 17 Ապրիլ 2025
- Ապրիլի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 21:19 17 Ապրիլ 2025
- Ռաֆիկ Հարությունյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում 21:04 17 Ապրիլ 2025
Փոխկապակցված նորություններ
-
15:35 11 Ապրիլ 2025 Կա պատմական անհրաժեշտություն՝ շարունակելու մնալ խաղաղության ճարտարապետներ․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում Կա պատմական անհրաժեշտություն՝ շարունակելու մնալ խաղաղության ճարտարապետներ
-
12:15 11 Ապրիլ 2025 Պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում․ Վահե Հովհաննիսյան Պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում․ Վահե Հովհաննիսյան
-
10:37 10 Ապրիլ 2025 Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից. Վարդան Օսկանյան Ով որևէ սխալ բան է տեսնում Wikileaks-ի փաստաթղթում արտահայտված մտքերի մեջ, իմ խորին համոզմամբ՝ շատ հեռու է դիվանագիտությունից. Վարդան Օսկանյան
Միջազգային լուրեր
-
11:43 18 Ապրիլ 2025 Մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի ու Ստեփանակերտ․ Հաջիև Մեկնարկել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի ու Ստեփանակերտ․ Հաջիև
-
11:20 18 Ապրիլ 2025 Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փարիզում ԱՄՆ-Ուկրաինա-Եվրոպա բանակցություններից հետո Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փարիզում ԱՄՆ-Ուկրաինա-Եվրոպա բանակցություններից հետո
-
23:26 17 Ապրիլ 2025 Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
Տնտեսություն
-
21:19 17 Ապրիլ 2025 Ապրիլի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ապրիլի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
-
19:39 17 Ապրիլ 2025 Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը, որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում:
-
17:53 17 Ապրիլ 2025 Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 17-ին Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 17-ին