09:14:17 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաղաքացիների 80 տոկոսը կարծում է, որ մոտ ապագայում նոր պատերազմի հավանականությունը մեծ է

    14:25 4 Մարտ 2024

    1100 քաղաքացու շրջանում իրականացված հարցման արդյունքներով գրեթե 80 տոկոսը կարծում է, որ մոտ ապագայում  նոր պատերազմի հավանականությունը մեծ է։

    «Արդյո՞ք տեսնում եք մոտ ապագայում պատերազմի վտանգ»։

    Հարցվածների 55.1 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 25.5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 9.8 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 7.2 տոկոսը՝ միանշանակ ոչ։

    «Մեր քաղաքացիների գրեթե 80 տոկոսը կարծում է, որ մոտ ապագայում կարող է լինել պատերազմ»,-նշեց  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

    Մյուս հարցը վերաբերել է հայ-ֆրանսիական հարաբերություններին։

    Հարցվածների 56.2 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ դրական է վերաբերվում այդ հարաբերությունների խորացմանը, 25.9 տոկոսը՝ ավելի շուտ դրական , 4.7 տոկոսը՝ ավելի շուտ բացասական,9.6 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։ Այս հարցին դժվարացել է պատասխանել  3.9 տոկոսը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ