15:04:48 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Վայոց ձորի շինարարական հրապարակներում

    20:52 18 Հունիս 2024

    Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Վայոց ձոր մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։

    Մասնավորապես՝ նա հետևել է Եղեգիսի միջնակարգ դպրոցի կառուցման և Շատինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման ծրագրի ընթացքին, կատարել համապատասխան դիտողություններ և առաջարկություններ։

    Ծրագրերն իրականացնող կազմակերպություններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել ժամանակացույցից շեղումով ընթացող աշխատանքները բարեխղճորեն կատարելու և առաջիկայում ծրագիրն ավարտին հասցնելու համար՝ ընդգծելով, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս