11:09:32 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հեռախոսազրույցը նոր էսկալացիան կանխելու համար էր, չնայած՝ դրանից հետո էլ Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը․ Աբրահամյան

    13:59 23 Նոյեմբեր 2022

    Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։ Այդ մասին գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։

    Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։

    Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը», - նշել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս