01:54:45 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. «Ժողովուրդ»

    10:04 5 Փետրվար 2025

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր երբեմնի ընկերոջ՝ թիմակից Էդմոն Մարուքյանի կնոջը՝ Տաթեւ Մատինյանին, ազատել է աշխատանքից: Վերջինս 2023 թվականին, երբ Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի «պատվավոր» պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որը 2023 թվականին էր հիմնադրվել:

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց Փաշինյանի հրահանգով Տաթեւ Մատինյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

    Պատճառն էլ Փաշինյանի մշտական համախոհ Մարուքյանի՝ վերջին շրջանի հակաճառություններն ու ընդվզումներն են իշխանությունների հայտարարությունների ու որոշումների դեմ:

    Կարելի է ասել՝ Փաշինյանը կնոջ միջոցով պատժել է Մարուքյանին:

    Հիշեցնենք նաեւ, որ Տաթեւ Մատինյանը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահն է, որը երբեմն խոսքի ազատությունը սահմանափակող նախագծերով է փորձում հանդես գալ»:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս