23:38:05 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քանյե Ուեսթը Դոնալդ Թրամփին խնդրել է «փոխնախագահի» իր թեկնածուն լինել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

    00:51 25 Նոյեմբեր 2022

    Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը Twitter-ում գրել է, որ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է միանալ իր նախագահական ընտրությունների իր քարոզարշավին՝ որպես «փոխնախագահի» իր թեկնածու:

    Ուեսթը ցանկանում է առաջադրվել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին:

    «Առաջին անգամ Մար ա Լագոյում. անձրեւ եւ խցանումներ: Չեմ կարող հավատալ, որ սպասեցնում եմ նախագահ Թրամփին», - գրել է ռեփ կատարողը, ով մեկնել է Ֆլորիդա՝ հանդիպելու Դոնալդ Թրամփին:

    Նա նաեւ հարցում է անցկացրել հետեւորդների շրջանում՝ փորձելով ճշտել, ըստ նրանց, ինչ կասի Թրամփը: Հիմնականում հետեւեորդները նշել են, որ նա համաձայնություն կտա առաջարկին:

    Այն, որ Քանյե Ուեսթը ցանկանում է առաջադրվել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում հայտնի է դարձել համացանցում տարածված տեսանյութից, որում նա նշում է, որ բրիտանացի հաղորդավար Միլո Յանոպուլոսն աշխատում է իր նախընտրական արշավի համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս