05:38:52 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վաղը Պուտինի նախագահությամբ կգումարվի մարդու իրավունքների խորհրդի նիստը

    22:02 3 Դեկտեմբեր 2023

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կանցկացնի մարդու իրավունքների խորհրդի նիստը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

     

    «Դեկտեմբերի 4-ին Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով կանցկացնի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի տարեկան նիստը, որը նվիրվելու է մարդու իրավունքների միջազգային օրվան»,- ասվում է հաղորդագրությունում:

    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան1948 թվականի դեկտեմբերի 10-ին է ընդունել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

    Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամները կխոսեն 2023 թվականի ընթացքում իրենց կատարած աշխատանքի մասին:

    «Նախագահի և միջոցառման մասնակիցների միջև կարծիքների փոխանակում է սպասվում նաև հարցերի լայն շրջանակի շուրջ», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս