10:35:51 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին

    19:00 17 Դեկտեմբեր 2024

    Ռուսաստանը ստիպված է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իր և  դաշնակիցների համար, բայց դա անում է զգույշ և ծանրակշիռ ձևով, ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

    «Հաշվի առնելով աճող աշխարհաքաղաքական լարվածությունը՝ ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և մեր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Մենք դա անում ենք զգույշ և հավասարակշռված ձևով՝ չներքաշվելով սպառազինությունների լայնամասշտաբ մրցավազքի մեջ՝ ի վնաս մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման»,- ասել է նա։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս