20:23:57 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պրեմիերա. Arevik Music Centre - «Քեզ հետ Հայաստան»

    10:14 2 Օգոստոս 2021

    «Քեզ հետ Հայաստան» երգը գրվել էր դեռ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, սակայն տեսահոլովակի նկարահանումները պանդեմիայի պատճառով հետաձգվեցին: Երգը գրվել է Հայաստանում, ձայնագրման և պատրասման աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ-ում: Երգում են Arevik Music Centre -ի սաները, գեղարվեստական  ղեկավարն է Լիլիթ Բադալյանը , ով ԱՄՆ-ում 1.5 տարի առաջ հինել է խումբը:

    Սաների մի մասը երբևէ չի եղել Հայաստանում, բայց մեծ սիրով և ջերմությամբ էին կատարում երգը, արդեն կայացած արտիսի նման: Նշանակություն չունի, թե աշխարհի, որ անկյունում ես բնակվում, եթե հայ ես, ապա պետք է միշտ լինես Հայաստանի հետ, և՛ մտքով, և՛ կատարածդ աշխատանքով:

    Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանի:

    Սա դպրոցի շնորհակալական խոսքն է մեր զինվորներին, ում կյանքի գնով մենք այսօր ունենք Հայրենիք:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս