21:48:30 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստիկանությունը հերթական անգամ կոչ է անում

    23:40 11 Մայիս 2022

    ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայրաքաղաքում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ

    «Հաշվի առնելով, որ հասարակական ակցաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ուստի ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները։ Հերթական անգամ կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում»,- ասված է հայտարարության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս