18:44:28 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՊՆ-ն հերքում է Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը

    21:38 1 Օգոստոս 2022

    Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

    Արցախում ադրբեջանական սադրանքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրությունը ևս լարված է:

    Ավելի վաղը Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս