02:45:54 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաուերը պահանջում է հայերի վերադարձը Արցախ, պետդեպի տեղակալը Բաքվում գովում Ադրբեջանին

    00:00 11 Հուլիս 2024

    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

    «Տասնամյակներ ի վեր, երբ Արևմուտքը խնդիրներ էր ունենում Թուրքիայի հետ, բարձրացնում էր Ցեղասպանության հարցը, երբ հարաբերությունները հարթվում էին, մոռանում էին այդ ամենը: Հիմա անգամ Իսրայելն է Թուրքիային սպառնում հայերի Ցեղասպանությունն ընդունել:
     

    Հիմա նույնը Ադրբեջանի հետ են անում: ԱՄՆ-ն մի գրպանից հանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ով պահանջում է հայերի վերադարձը Արցախ, նույն օրը, մյուս գրպանից, հանում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային, ով Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարի հետ քննարկում է ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունների խորացումը, իսկ դրանից առաջ ԱՄՆ պետդեպի տեղակալը Բաքվում գովում էր Ադրբեջանին, որ իր ՛՛համարձակ՛՛ քայլերով Հարավային Կովկասին խաղաղություն է բերում:

    Ու լիքը ռոմանտիկներ նայում են սրա-նրա բերանին ու նման հայտարարությունների հետ հույսեր են փայփայում:

    Այնպես չէ, որ միայն ԱՄՆ-ն է իրեն այդպես պահում, դա հին քաղաքական ավանդույթ է, ով կարողանում է, անում է, ուղղակի ԱՄՆ-ի մոտ շատ ՛՛համոզիչ՛՛ ու դեմոկրատական ձևով է դա ստացվում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս