18:44:58 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի հիմքը հենց Փաշինյանի որոշումն էր. Պեսկով

    16:30 3 Հոկտեմբեր 2023

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը որոշել է ճանաչել Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ, և դա եղել է Լեռնային Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի նախաբանը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

     

    Կրեմլի ներկայացուցիչն այսպես է արձագանքել Մոսկվայի հետ երկկողմ գործընկերության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեխանիզմների վերաբերյալ Երևանի քննադատությանը։

     

    «Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ քննադատություններին, ապա պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը նա կայացրել է Պրահայում և ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ։ Ըստ այդմ՝ նա ճանաչել է Ղարաբաղի տարածքը որպես Ադրբեջանի տարածք։ Հենց սա է ամբողջ իրավիճակի հիմքը, որն այժմ կա»,- ասել է Պեսկովը

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս