21:03:27 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Pegasus-ի առնվազն 6-7 ծրագիր է եղել բջջայինումս. Դրանից հետո այն օգտագործվել է բացառապես լսող մարդկանց բան փոխանցելու համար. Վանեցյանը հայտաարեց, որ իրեն հետևում են թե տանը, թե աշխատավայրում

    14:01 25 Նոյեմբեր 2021

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին Apple ընկերությունից նամակ է ստացել, թե հարձակում է իրականացվել Pegasus ծրագրով։ Այսօր Վանեցյանը տեղեկացրեց, որ բջջային հեռախոսի մեջ Pegasus-ի առնվազն 6-7 ծրագիր է եղել, որոնք հայտնաբերվել են և ֆիքսել։ Արթուր Վանեցյանը նշել է, որ դրանք անպայման կտրամադրվեն շահագրգիռ մարմիններին։ Վանեցյանի տվյալներով 100 հազարավոր դոլարներ են ծախսվել գաղտնալսումների համար և որ ծրագիրը մի քանի գործողություն է անում։

    «Դրա մասին իմացել եմ 8-10 ամիս առաջ, դրանից հետո այդ հեռախոսն օգտագործվել է բացառապես լսող մարդկանց բան փոխանցելու համար»։

    Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ չի պատրաստվում գաղտնալսման համար դիմել իրավապահներին։
    «Եթե հայց ներկայացնենք, ասելու են՝ ձեր հեռախոսը պետք է առգրավենք, նշանակենք փորձաքննություն։ Ո՞նց եք պատկերացնում ես իմ հեռախոսը տամ այս իշխանություններին, որ նրանք իրականացնեն փորձաքննություն։ Դա այս պարագայում անհնար է»։

    Վանեցյանը նշեց, որ Pegasus-ը միայն պետության թույլտվությամբ է կիրառվում, իսկ հարցին, որտեղից համոզմունքը, որ պետությունն է ստանում տեղեկությունը, այլ ոչ օրինակ Ադրբեջանը, Վանեցյանը նշեց.

    «Բացառել կամ հաստատել չեմ կարող։Անգամ եթե նրանք են, կա տեղեկություն, որ ծրագիրը բեռնված է, տեղեկությունը ստանում է ոչ թե ՀՀ իրավապահ համակարգը, այլ մասնավոր տեղեկություն, գումարի դիմաց Ադրբեջանը այդ տեղեկությունը կարող է ունենա»։

    Վանեցյանը հավելեց, որ հստակ տեղեկություններ ունի, որ ՀՀ քաղաքացի այլ անձինք ևս գաղտնալսվել են։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկն այսօր Վանեցյանին տեղեկացրել է, որ ինքն էլ է նամակ ստացել։

    «Սրա հետ կապված պետք է աղմուկ բարձրացնենք, պահանջենք, որ գործը քննվի ու հասկանանք ի՞նչ է կատարվում»։
    Վանեցյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել, թե ինչ է եղել կամ ինչու, հիշեցրեց, միայն որ կորպորացիան արդեն դատական հայց է ներկայացրել գաղտնալսող ծրագրի մայր ընկերության դեմ։ Հույս ունի, որ իրենք ևս որպես տուժողներ կներգրավվենք հետաքննության մեջ և կստանան օբյեկտիվ պատասխան։

    Վանեցյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իրեն և ընտանիքի անդամներին իշխանության հրամանով հետևելու մասին։ Այսօր նաև տեղեկացրեց, որ իր տան մոտ փակ դիտակետ կա տեղադրված, որով հետևում են իր տուն եկող ցանկացած հյուրի։

    «Նույն փակ դիտակետը տեղադրված է «Հայրենիք» կուսակցության մոտ։ Իմ հետևից մշտապես շրջում էին այսպես կոչված արտաքին դիտարկում իրականացնող տղաները ու հետաքրքիրն այն է, որ մտածում են, որ դրա մասին չեմ իմանալու, կամ չեմ նկատելու։ Համ այդ տղաներին եմ ճանաչում, համ մեքենաները, աշխատանքի մեթոդները ու միջոցները։ Այդ տղաներն էլ են իրենց վատ զգում, չգիտեն՝ ինչ անեն։ Չեմ կարծում, որ միայն ինձ են հետևում»,- եզրափակեց Վանեցյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ