14:53:11 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պայթյուն է տեղի ունեցել Չարենցավան քաղաքի բնակարաներից մեկում (ֆոտո)

    13:59 15 Հունվար 2022

    Հունվարի 15-ին, ժամը 10։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։ Այս  մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

    NEWS.am-ին  ԱԻՆ լրատվական բաժնից հայտնեցին, որ նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքից  է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով խոհանոցի եւ հյուրասենյակի պատերն են ձեւախախտվել, խոհանոցի կահույքն է  վնասվել: Տանը գտնված բնակիչներին դեպքի վայր ժամանած բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, նրանք չեն հոսպիտալացվել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս