16:44:31 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հարուստները զենք գնելու ու ժողովրդին զինելու փոխարեն, ամեն գմով  փախան հայրենիքից

    22:31 23 Սեպտեմբեր 2022

    Մանկության տարիներից մի միտք ինձ հանգիստ չէր տալիս. ոնց էր հնարավոր կոտորել 1,5000,000 միլիոն մարդու, ախր դրանց մինիմում 30%ը այսինքն 500,000ը մարտունակ տղամարդիք էին իսկ կեսմիլիոնանոց զորքին ջարդելը գրեթե անհնար է։

    Հիմա հասկանում եմ թե ինչպես եղավ, որ այդպես եղավ։

    Հարուստները զենք գնելու ու ժողովրդին զինելու փոխարեն, ամեն գմով այդ թվում թշնամուն կաշառելու ճանապարհով փախան հայրենիքից, էլիտա չկար, որ ժողովրդին առաջնորդեր, մտավորականները ժողովորդին միավորելու փոխարեն տաք հետույք էին փնտրում իսկ աղքատները կամ չկարողացան ինքնակազմակերպվել կամ ապավինեցին նախորդ օրը իրենց դրացուն մորթած թշնամու բարեգթությանը։

    Ամեն ժողովուրդ արժանի չէ, պետություն եւ պետականություն ունենալու, պետություն ունենալու համար ժողովուրդը պետք է ազգ դառնա ու պետական մտածելակերպ ունենա։

    Քանի փողոցի մայթեզի քարը, ձեր տան պատից թանկ չէ ձեր համար, դուք պետություն ունենալու արժանի չեք։

    ոխարեն, ամեն գմով  փախան հայրենիքից

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս