07:55:48 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է համագործակցությունը զբոսաշրջության և առևտրի ոլորտում

    23:23 23 Հունվար 2025

    Դավոսում կայացել է Հայաստանի և Թայլանդի Թագավորության վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պաետոնգտարն Շինավատրայի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունից։

    Զրուցակիցները կարևորել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի զարգացումը և վստահություն հայտնել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

    Հեռանկարային են համարվել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության և այլ ոլորտներում:

    Հայաստանի և Թայլանդի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` առաջիկայում գործնական քայլեր իրականացնելու նպատակով:

    Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս