23:38:09 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Նիդերլանդներ. Օրակարգը հայտնի է

    14:19 10 Մայիս 2022

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Նիդերլանդների Թագավորություն:

    Վարչապետի աշխտակազմից հայտնում են, որ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության  վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ

    Նիկոլ Փաշինյանը կհանդիպի  Խորհրդարանի  երկու պալատների    արտաքին  հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ:  Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

    Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի    գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական  բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի  Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

    Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա  «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն -  30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս