19:25:54 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հրաման տվող Նիկոլ Փաշինյանը եւ կատարող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրատապ պետք է ներողություն խնդրեն որդեկորույս ծնողներից. Թագուհի Թովմասյան

    12:43 21 Սեպտեմբեր 2022

    ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

    «Այսօր Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպն ամոթալի է և անթույլատրելի: Նիկոլ Փաշինյանին զոհվածների հարազատներից պաշտպանելու համար որդեկորույս ծնողներին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելը խայտառակություն էր

     

    Անկախ ամեն ինչից` պետք է հարգել հայրենիքի համար նահատակված հերոսների ծնողների վիշտը, ինչպես նաև` նրանց գործողությունները, որքան էլ որ դրանք լինեն իշխանության համար տհաճ։

     

    Գուցե հայրենիքի պաշտպանների ծնողներն իրենց ցասումն արտահայտելու տարբեր ձևեր ընտրեն, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք հարգել նրանց, մեծարել ու մշտապես խոնարհվել:

     

    Անթույլատրելի է ծնողներին բաժանել մերոնք-ձերոնքի. իշխանությունն, ըստ երևույթին, առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ. այն ծնողները, ովքեր Աննա Հակոբյանի հրավերն ընդունում են եւ մասնակցում միջոցառումներին, նրանք լավն են, իսկ ովքեր էլ պահանջատիրություն են դրսևորում, բարկություն ու ցասում են արտահայտում, նրանց արժանապատվությունը նսեմացնելով` բերման են ենթարկում:

     

    Հրատապ պետք է հրաման տվող Նիկոլ Փաշինյանը եւ կատարող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներողություն խնդրեն որդեկորույս ծնողներից»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս