01:16:22 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեծ Բրիտանիան ևս մեկ մարտական նավ է ուղարկել Պարսից ծոց

    21:10 30 Նոյեմբեր 2023

    Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի HMS Diamond էսկադրային ականակիրն ուղևորվել է Պարսից ծոց։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նպատակը «Մերձավոր Արևելքում կայունությունը պահպանելն է»։

    «Տարածաշրջանում Լոնդոնի ռազմական ներկայության ընդլայնումը կնպաստի, որպեսզի թշնամական սուբյեկտների կողմից նավագնացության անվտանգությունը խաթարելու նպատակով էսկալացիա տեղի չունենա»,- նշված է բրիտանական ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

    ՀՕՊ և էլեկտրոնային պայքարի համակարգերով հագեցած HMS Diamond նավը կմիանա 2022 թվականից տարածաշրջանում գտնվող բրիտանական MS Lancaster ֆրեգատին, երեք ականակիրներին և Թագավորական նավատորմի օժանդակ նավին։

    Մեծ Բրիտանիայի ՊՆ հայտարարել է, որ ռազմական ներկայության ընդլայնման նպատակներից մեկն էլ նավագնացության երթուղիների պաշտպանությունն է, որոնցով Քաթարից Մեծ Բրիտանիա է հասնում երկրում սպառվող հեղուկ բնական գազի զգալի մասը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս