02:37:07 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան. Ալեն Սիմոնյան / Parliamentmonitoring

    13:24 9 Փետրվար 2022

    parliamentmonitoring. Հարցազրույց ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ։ 

    -Պարո՛ն Սիմոնյան, փետրվարի 1-ից ստանձնել եք ՀՀ նախագահի լիազորությունները․ որտե՞ղ եք Ձեզ ավելի հարմարավետ զգում՝ Ազգային ժողովո՞ւմ, թե՞ Բաղրամյան 26-ում:

    -Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան, որովհետև ինձ այնտեղ ավելի շատ եմ տեսնում այս փուլում: 

    -Հնարավո՞ր է՝ Դուք էլ հասցրիք բախվել ՀՀ նախագահի սահմանափակ լիազորությունների խնդրին, ինչի մասին իր հրաժարականի հայտարարությունում հիշատակել էր Արմեն Սարգսյանը:

    -Մենք ընդդիմադիր գործիչներ ենք եղել և ընդհանրապես լիազորություն չենք ունեցել։ Մեր գործունեությամբ գործող իշխանություններին պարտադրել ենք տարբեր իրավիճակներ, լուծումներ։ Այո, երկար ժամանակ չէ, որ կատարում եմ Նախագահի լիազորությունները, բայց վստահ եմ, որ շատ ու շատ անելիքներ կան:

    -Կարծում եք՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը Սահմանադրության բացե՞րը չէին: 

    -Ես չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ բացեր կան, բայց, միաժամանակ, գործ անելու համար բավարար հիմքեր կան: Ի վերջո, նախագահի աշխատակազմում 100-ից ավելի աշխատակից կա: 

    -Կարծում եք՝ կրճատելու անհրաժեշտությո՞ւն կա:

    -Ես չեմ ուզում ինձ վրա այդ պատասխանատվությունը վերցնել, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել, բայց վստահ եմ, որ եթե դու 100 հոգանոց անձնակազմ ունես, դու, իրոք, անելիք ունես և կարող ես օրդ լցնել օգտակար գործողություններով: 

    Նյութը ամբողջությամբ՝ parliamentmonitoring.am կայքում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս