21:58:07 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՏԵՍԱՆՅՈՒԹ | Արձանագրություն չկազմելու համար պարեկներին փող տված տղամարդը տեղում բերման է ենթարկվել ոստիկանություն

    14:52 11 Հոկտեմբեր 2021

    Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկնտեղ պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։ Պարեկները նրան, կաշառք տալու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ Հորդորում ենք վարորդներին դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր ապօրինություններին տրվելու է համապատասխան իրավական գնահատական։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս