20:59:06 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ. Մհեր Գրիգորյան

    13:47 28 Հունվար 2022


     

    Այսօր երեկոյան նախատեսված էր ընդունելություն փակ վայրում, որը հետաձգվել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

    Հարցին, թե արդյոք ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մարդաշատ հարսանիքը ազդեցություն ունեցա՞վ կորոնավիրուսի տարածման վրա, նա պատասխանեց. «Ես բժիշկ չեմ եւ չեմ կարող դիագնոզներ դնել: Դուք կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ: Վստահեցնում եմ՝ ոչ»:

    Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ինքը թեստ հանձնել է. պատասխանը բացասական է. «Դուք հիշում եք, որ ես հիվանդացել եմ, լավացել եմ, փառք Աստծո: Պատվաստվել եմ, կրկին պատվաստվել եմ 4-րդ դեղաչափով: Ես առաջինը պատվաստվել էի «Սպուտիկ»-ով, բայց երկրորդը պատվաստվել եմ այլ պատվաստանյութով: Բժիշկներն ասացին, որ այդպես ավելի ճիշտ է, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս զույգերը փոխել պատվաստվելիս»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս