21:40:49 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ

    18:22 27 Նոյեմբեր 2024

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Արմեն Ղազարյանին ազատել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակել ՆԳ նախարարի տեղակալ:

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։

    Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է Փաշինյանի որոշումների մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս