- Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը
- Վիվա-ՄՏՍ և Ucom ընկերությունները 6 ամսով անվճար կապ և ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
- Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆ
- Հռոմի ստատուտի վավերացումը ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. ՌԴ պետդումայի խոսնակ
- Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից ակցիաների ժամանակ սառը զենք կրելու դեպքի նախաքննությունը
- Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը
- Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
- Անդաստիшրակ երևույթ, հանգստացի՛ր աղջիկ ջան․ Ալեն Սիմոնյանի ու Աննա Մկրտչյանի լեզվակռիվը (տեսանյութ)
- Գերասիմ Ավետիսյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
- Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն արգելում է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր․ Կոնստանտին Զատուլին
Ժամանակն է՝ համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը. Վարդան Օսկանյան
20:41 18 Նոյեմբեր 2022Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Արցախի խնդրի շուրջ գործընթացների վերաբերյալ։
Ստորեւ ներկայացնում ենք Վարդան Օսկանյանի հոդվածը.
«Ֆրանսիայի Սենատի որոշումը մասնակի պատասխան էր բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե 44-օրյա պատերազմի արդյունքում մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղն ու չունենք դիվանագիտական որեւէ ճանապարհ կամ այլընտրանք, քան ընդունել Բաքվի պարտադրանքը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։
Ցավալին, իհարկե, այն է, որ հանձնվողականության գլխավոր ջատագովը Հայաստանի իշխանություններն են։ Կարծեք թե համատեղել են իշխանական ողջ հնարավորությունները աշխարհին համոզելու, թե ԼՂ-ն ադրբեջանական տարածք է։ Այս քաղաքականությունից զարմացած են անգամ միջնորդ եւ շահագրգիռ երկրները՝ անկախ նրանից, թե ինչպիսին են նրանց շահերը խնդրի լուծման այս կամ այն տարբերակի շուրջ։
Ամենայն անկեղծությամբ եւ առանց քաղաքական շահարկման նպատակ ունենալու՝ ես ուզում եմ պարզապես պահանջել, որ եթե չեք կարող կամ չեք ցանկանում պաշտպան լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ապա հակառակը մի՛ արեք, պարզապես լռե՛ք եւ մի՛ խանգարեք այլոց աշխատանքին։
44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական եւ անընդունելի հետեւանքներն արդարացնելու եւ սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի մեկընդմիշտ փակել Արցախի ինքնորոշման հնարավորությունը։
Անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաեւ այսօր։ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական քաղաքական եւ դիվանագիտական ձեռքբերումները չի կարելի նսեմացնել։
Հայաստանի Հանրապետության որեւէ իշխանություն երբեւէ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական լրջագույն ձեռքբերում էին եւ չեն կորցրել այժմեականությունը։
2007-ի նոյեմբերի վերջին Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ԵԱՀԿ նախարարների խորհրդին այդ փաստաթուղթը ներկայացրել են ոչ թե որպես հարցի կարգավորման հերթական առաջարկություն, այլ որպես հարցի լուծման համար նրանց համատեղ վերջնական «լավագույն տարբերակ» (co-chairs best guest), որը եւ ի պահ է տրվել ԵԱՀԿ դեպոզիտարիային։
Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն իր էությամբ նման է Կոսովոյի հարցում ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի՝ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ նրա տարիների միջնորդական արաքելության արդյունքում ներկայացված վերջնական լավագույն տարբերակին (best guest), որտեղ առաջարկվում էր, որ հարցի միակ լուծումը Կոսվոյի անկախությունն է։
Մադրիդյան փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցում համանախագահ երկրների ներկայացրած տեսակետները կարճ ժամանակ անց վերահաստատվեցին, երբ 2008-ի մարտի սկզբներին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում տարածքային ամբողջականության հիման վրա ԼՂ հարցի լուծման Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին համանախագահ երկրները դեմ քվեարկեցին։
Այս մոտեցումները մնացին նույնը եւ հետագայում իրենց արտահայտությունը գտան Մեծ ութնյակի շրջանակում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների իրարահաջորդ հայտարարություններում։
Այս բոլորը մոռացության տալ այն ջանասիրությամբ, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, չի կարելի։ Ափսոս է։
Հայոց պետականությունը անկախության օրվանից եւ հաջորդող տարիներին խարսխվել է հինգ հենասյուների վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, առաքելական եկեղեցի եւ սփյուռք։ Այսօր այդ հենասյուները էապես խարխլվել են, իսկ դրանցից մեկը՝ Արցախը, ամբողջական փլուզման վտանգի դեմ է կանգնած։ Հրաժարվել ենք Արցախից, փոշիացրել ենք բանակը, ոտնահարում ենք սահմանադրությունը, հալածում ենք եկեղեցին եւ արհամարհում ու նվաստացնում սփյուռքը։
Ժամանակն է զբաղվել այս հենասյուների ամրացմամբ եւ առաջին հերթին համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը։
Այսօր ամբողջ հայությունն իր առաջ երկու խնդիր պետք է դնի՝ ներսում դիմադրի իշխանություններին եւ թույլ չտա՝ ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կփակի կամ նույնիսկ կդժվարացնի ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ դրսում համախմբի բոլոր տեսակի քաղաքական եւ իրավական հնարավորությունները՝ կենդանի եւ այժմեական պահելու Արցախի ինքնորոշման հարցը միջազգային թատերաբեմում։
Այստեղ առաջնորդողը պետք է լինի Արցախն իր իշխանությունների հստակ, աներկբա վճռականությամբ եւ իր ժողովրդի հաճախակի եւ զանգվածային հավաքներով։
Լրահոս
- Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը 19:04 3 Հոկտեմբեր 2023
- Վիվա-ՄՏՍ և Ucom ընկերությունները 6 ամսով անվճար կապ և ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին 18:53 3 Հոկտեմբեր 2023
- Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆ 18:42 3 Հոկտեմբեր 2023
- Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից ակցիաների ժամանակ սառը զենք կրելու դեպքի նախաքննությունը 18:31 3 Հոկտեմբեր 2023
- Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահը ողջունել է Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի խորհրդարանի որոշումը 18:20 3 Հոկտեմբեր 2023
- Գերասիմ Ավետիսյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 18:08 3 Հոկտեմբեր 2023
- Հռոմի ստատուտի վավերացումը ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. ՌԴ պետդումայի խոսնակ 17:57 3 Հոկտեմբեր 2023
- Հռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն արգելում է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր․ Կոնստանտին Զատուլին 17:56 3 Հոկտեմբեր 2023
- Դիլիջանի բնակիչը կոչ է արել բռնի կերպով տապալել սահմանադրական կարգը. նրա գործը դատախազն ուղարկել է դատարան 17:45 3 Հոկտեմբեր 2023
- Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին 17:42 3 Հոկտեմբեր 2023
- Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով 17:28 3 Հոկտեմբեր 2023
- Անդաստիшրակ երևույթ, հանգստացի՛ր աղջիկ ջան․ Ալեն Սիմոնյանի ու Աննա Մկրտչյանի լեզվակռիվը (տեսանյութ) 17:18 3 Հոկտեմբեր 2023
- ՄԻՊ-ի չհայտարարված այցը «Սևանի հոգեկան առողջության կենտրոն». հատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին 17:17 3 Հոկտեմբեր 2023
- Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամի 17:06 3 Հոկտեմբեր 2023
- Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները 16:53 3 Հոկտեմբեր 2023
- Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում 16:43 3 Հոկտեմբեր 2023
- Դիլիջանի բնակիչը կոչ է արել բռնի կերպով տապալել սահմանադրական կարգը. նրա գործը դատախազն ուղարկել է դատարան 16:42 3 Հոկտեմբեր 2023
- Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է. ուղիղ 16:40 3 Հոկտեմբեր 2023
- ՏԵՍԱՆՅՈՒԹ | Արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհում է Փարիզի պատվավոր քաղաքացիություն 16:33 3 Հոկտեմբեր 2023
- Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի հիմքը հենց Փաշինյանի որոշումն էր. Պեսկով 16:30 3 Հոկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
14:47 2 Հոկտեմբեր 2023 21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե… 21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե…
-
10:59 30 Սեպտեմբեր 2023 Արցախյան կուլմինացիա. պայքար իշխանության համար և հակառուսական հարձակումներ Արցախյան կուլմինացիա. պայքար իշխանության համար և հակառուսական հարձակումներ
-
17:41 28 Սեպտեմբեր 2023 Եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը. Վահե Հովհաննիսյան Եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը. Վահե Հովհաննիսյան
Միջազգային լուրեր
-
17:28 3 Հոկտեմբեր 2023 Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով
-
23:18 2 Հոկտեմբեր 2023 Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ
-
22:00 2 Հոկտեմբեր 2023 Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ
Տնտեսություն
-
14:03 3 Հոկտեմբեր 2023 Ռուս խաղաղապահների շնորհիվ ԼՂ-ում հաջողվել է խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու Ռուս խաղաղապահների շնորհիվ ԼՂ-ում հաջողվել է խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու
-
17:06 3 Հոկտեմբեր 2023 Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամի Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամի
-
12:17 3 Հոկտեմբեր 2023 Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը