- ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
- Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն. Տիգրան Աբրահամյան
- Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին
- Պուտինը Հնդկաստան կայցելի
- Աբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձևով չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները․ Արամ Վարդևանյան
- Հայ դպրոցականներրը մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում
- Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից
- Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
- Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ
- Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան
ՀՀ օրհներգի քառատողերի տեղերը կփոխվեն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին
14:45 10 Հունվար 2025Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում փոփոխություններ կկատարվեն, կփոխվեն քառատողերի տեղերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ըստ նախագծի հիմնավորման՝ տարբեր միջազգային, պաշտոնական, մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ և ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:«ԿԳՄՍ նախարարությունն օրենքի ընդունումից հետո կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները՝ և կարճ տարբերակը, և գործիքային, և վոկալային տարբերակները: Դա կլինի ՀՀ պաշտոնական օրհներգը բացառապես բոլոր միջոցառումներում հնչեցնելու համար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:Առաջարկվել է սահմանել որոշ միջոցառումների՝ հիմնականում մարզական որոշ միջոցառումների ժամանակ հնչեցվող օրհներգի կարճ տարբերակը: «Փոփոխություն է կատարվում քառյակների տեղերի մեջ: Կարծում ենք՝ ավելի նպատակահարմար է սկսել և ավարտել ՀՀ-ի մասին խոսքերով»,-ասաց պատգամավորը:Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում այնպես, որ այն ավարտվի հետևյալ քառատողով՝«Նայիր նրան՝ երեք գույնովՆվիրական մեկ նշան,Թող փողփողի թշնամու դեմ,Թող միշտ պանծա Հայաստան»։
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը շարադրվում է հետևյալ կերպ. Մեր Հայրենիք, ազատ, անկախ,Որ ապրել է դարեդար,Իր որդիքը արդ կանչում էԱզատ, անկախ Հայաստան:Ամենայն տեղ մահը մի է,Մարդ մի անգամ պիտ մեռնի,Բայց երանի, որ յուր ազգիԱզատության կզոհվի:Ահա եղբայր, քեզ մի դրոշ,Զոր իմ ձեռքով գործեցի,Գիշերները ես քուն չեղա,Արտասուքով լվացի:Նայիր նրան՝ երեք գույնովՆվիրական մեկ նշան,Թող փողփողի թշնամու դեմ,Թող միշտ պանծա Հայաստան:Հարակից զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը նշեց, որ գործող օրենքով օրհներգը հնչեցնելու պահանջ կա հանրակրթական դպրոցներում ու բուհերում՝ որոշակի տրամաբանությամբ: Առաջարկվող փոփոխությամբ շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով նաև նախադպրոցական հաստատությունները, արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունները:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց նախագիծն այս պահին հանել, մանրամասն քննարկել, լրացումներ ու փոփոխություններ կատարելուց հետո նորից ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը: Նախագծի հեղինակը չընդունեց առաջարկը: Այն քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ: Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Լրահոս
- ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 23:05 17 Հունվար 2025
- Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն. Տիգրան Աբրահամյան 22:50 17 Հունվար 2025
- Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին 22:39 17 Հունվար 2025
- Պուտինը Հնդկաստան կայցելի 22:27 17 Հունվար 2025
- Աբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձևով չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները․ Արամ Վարդևանյան 22:15 17 Հունվար 2025
- Հայ դպրոցականներրը մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում 22:04 17 Հունվար 2025
- Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 21:49 17 Հունվար 2025
- Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից 21:37 17 Հունվար 2025
- Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ 21:26 17 Հունվար 2025
- Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան 21:14 17 Հունվար 2025
- Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ 20:55 17 Հունվար 2025
- Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 20:30 17 Հունվար 2025
- Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան 20:19 17 Հունվար 2025
- 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը 20:07 17 Հունվար 2025
- Փաշինյանը հանձնարարել է գեներացնել զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում 19:53 17 Հունվար 2025
- «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ սավանով մահճակալից կախված վիճակում 19:39 17 Հունվար 2025
- Աղոթք գերիների համար 19:27 17 Հունվար 2025
- Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 19:13 17 Հունվար 2025
- Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 19:00 17 Հունվար 2025
- Վանաձորում 48-ամյա տղամարդը յուղման կետերից մեկում գողություն է կատարել. նա տեղում ձերբակալվել է 18:49 17 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 23:05 17 Հունվար 2025 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
- 22:39 17 Հունվար 2025 Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին
- 22:04 17 Հունվար 2025 Հայ դպրոցականներրը մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում Հայ դպրոցականներրը մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում
Քաղաքականություն
- 23:17 17 Հունվար 2025 Արշակ Կարապետյանը Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ է ստեղծում Արշակ Կարապետյանը Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ է ստեղծում
- 21:14 17 Հունվար 2025 Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան
- 20:55 17 Հունվար 2025 Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ