01:28:55 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմավիրի մարզում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն․ կան վիրшվորներ

    23:42 4 Փետրվար 2025

    Փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

    Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

    Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

    Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

    Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից փորձել է շրջադարձ կատարել և վարորդների համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս