04:14:26 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վանաձորում բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ

    19:49 6 Դեկտեմբեր 2024

    Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցի 2-րդ հասցեի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 40-ամյա Գարիկ Ա.-ի վարած «Opel» մակնիշի և 69-ամյա Սամվել Ն.-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 16-ամյա Ս. Գ.-ն և 70-ամյա Լ. Խ-ն տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

    Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս