15:57:59 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կարեն Խաչանովի ու Անդրեյ Ռուբլյովի բարեգործական խաղի հասույթը կտրամադրվի արցախահայությանը

    12:54 1 Մարտ 2024

    Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիս Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը:

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաձեռնության հեղինակը ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղն է: Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մարտի 16-ին:

     Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 15-րդն է:  Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս