00:06:04 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

    20:30 17 Հունվար 2025

    Հունվարի 10-ին Երևանում հրդեհ էր բռնկվել Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

    ՀՀ ՆԳՆ ոստիկանությանԷրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվում, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշության հետևանք է, այլ ավտոմեքենան հրկիզել են, ինչի առթիվ նախաձեռնվում է քրեական վարույթ։ 

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով հրկիզված ավտոմեքենան պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ավագ օպերլիազորին։

    Այրվել էր «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածն ու սրահը ու ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չեն եղել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս