14:47:23 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զովունիում ժամկետային զինծառայողը Nissan X-Trail-ով բախվել է կայանված բեռնատարին. նրան տեղափոխել են հիվանդանոց

    16:01 14 Ապրիլ 2024

    Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմանում 33-ամյա Էրիկ Բաղդասարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել է MAN մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և բախվել տան քարե պարսպին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարի բենզաբակից տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ ու իրականացրել են հերթապահություն, մինչև բեռնատարի բենզաբակից պարունակության պարպումը։

    Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

    Շամշյանի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ի վարորդը ժամկետային զինծառայող է, որն օրինական արձակուրդի մեջ է եղել։ Պարեկային ծառայությունը պարզում է MAN-ի վարորդի ինքնությունը, ինչպես նաև ստացված այն տեղեկությունը որ ևս մեկ ավտոմեքենա է վնասվել ու այդ վնասված մեքենայի մակնիշն ու վարորդի ինքնությունը։

    Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ երբ Nissan-ը բախվել է MAN բեռնատարին, վարորդը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից ու տեղում տպավորություն է ստեղծվել, որ կատարվել է վրաերթ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս