08:00:09 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դիլիջան-Վանաձոր ճանապարհին «Nissan Pathfinder»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել

    16:14 8 Փետրվար 2025

    Այսօր՝ փետրվարի 8-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել: 

    Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

    Դեպքի վայրում վարորդն ու նրա հետ գտնվող ուղևորները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց և միայն վթարից հետո են ճանշինից ժամանել ու սկսել աղ ու ավազ լցնել:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ