10:09:16 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիդերլանդները հավատարիմ է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. դեսպանը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո

    19:53 2 Դեկտեմբեր 2024

    Ուրախ էի հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Նիդերլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը:

     

    «Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք մեր երկրների միջև սերտ փոխգործակցության խորացման, այդ թվում՝ գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

    Նիդերլանդները հավատարիմ է մնում աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին ու երկրում օրենքի գերակայության հաստատմանը։

    Կարևորել ենք Նիդերլանդների ու Հայաստանի միջև առկա ակտիվ քաղաքական երկխոսությունը»,- ասված է գրառման մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս