00:55:47 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով ամբաստանյալ Արամ Նավասարդյանը չկալանավորվեց. դատական նիստերը մեկնարկել են. News.am

    11:54 25 Նոյեմբեր 2022

    Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ նոյեմբերի 24-ին, մեկնարկել է այս տարվա ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի գործով դատական նիստը։

    NEWS.am-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ նախնական դատական նիստին քննարկվել է ապացույցների թույլատրելիության եւ հետազոտման հաջորդականության հարցը.

    «Ապացույցների հետազոտման հաջորդականություն ներկայացրինք, պաշտպանական կողմը պատրաստ չէր, ասաց՝ մենք հավելյալ ապացույցներ ենք ուզում հետազոտվի, ժամանակ տրամադրվեց, դեկտեմբերի 2-ին դա էլ կներկայացնեն եւ կանցնենք դատալսումների փուլին»։

    Ասլանյանն ասաց, որ դատարանին միջնորդել են կալանավորել Արամ Նավասարդյանին կամ կասեցնել նրա պաշտոնավարումը, սակայն դատարանը մերժել է մեղադրող կողմի միջնորդությունը։

    Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս