11:20:41 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը

    09:11 20 Մայիս 2024

    Իրանում սկսվել է երկրի հյուսիս-արևմուտքում կործանված նախագահական ուղղաթիռում զոհվածների մարմինների նույնականացման ընթացակարգը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

     

    Գործակալության տվյալներով՝ դիերի նույնականացման աշխատանքներն իրականացվում են հենց ուղղաթիռի կործանման վայրում։

    Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս