21:00:19 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ նախագահը Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոսյի տաճար, ծաղիկներ դրել Սբ. Գրիգոր Նարեկացու արձանին

    19:46 11 Հոկտեմբեր 2021

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոսի Մայր տաճար, շրջել տաճարում, դիտել տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը:

     ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ  Արմեն Սարգսյանը այցելել է նաև Վատիկանի թանգարաններ, դիտել Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի գլուխգործոցները։

     

    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել և ծաղիկներ է դրել կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանի պարտեզներում, մեծ սրբերի կողքին վեր խոյացող, հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանին: Նախագահը նշել է, որ Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ են:

    Նախագահ Սարգսյանը եղել է նաև Վատիկանի պարտեզների այն հատվածում, որտեղ տեղադրված է Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի կողմից Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապին 1996 թվականին նվիրած հայկական խաչքարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս