06:23:29 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երկրորդ նախագահի գրասենյակը զբաղվում է նրա Ռուսաստան նախատեսվող այցի կազմակերպմամբ

    17:59 15 Սեպտեմբեր 2021

    news.am-ը գրում է.

    Օրերս տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաքական քննարկումների։ Տեղեկությունը հաստատել էր երկրորդ նախագահի գրասենյակը, նշելով որ այցը նախատեսվում է արդեն այս շաբաթվա վերջում։

    Ե՞րբ է սպասվում նախագահ Քոչարյանի այցը Ռուսաստանի Դաշնություն և արդյո՞ք հաղթահարված են իրավական խոչընդոտները»,- դիմեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։

    «Իրավական հարցերի հետ կապված կխնդրեմ դիմեք պաշտպանական խմբին։ Երկրորդ նախագահի գրասենյակը զաբաղվում է Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող այցի կազմակերպմամբ՝ ըստ նախանշած ժամկետների»,- պատասխանեց Բագրատ Միկոյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս