22:33:21 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նավթի գներն այս ամառ կբարձրանան մեկ բարելի դիմաց մինչեւ 140 դոլար․ Goldman Sachs

    23:55 7 Հունիս 2022

    Նավթի գներն այս ամառ կբարձրանան մեկ բարելի դիմաց մինչեւ 140 դոլար, քանի որ Ռուսաստանում արդյունահանման անկումն ու Չինաստանում պահանջարկի վերականգնումը խորացրել են առանց այդ էլ ցածր պաշարների վրա ճնշումը, կարծում են Goldman Sachs-ի վերլուծաբանները։

    Սպառողները կզգան, որ նավթը կհասնի բարելի դիմաց 160 դոլարի, քանի որ նավթավերամշակման հզորության բացակայությունը նշանակում է, որ բենզինի եւ վառելիքի գները կբարձրանան նույնիսկ ավելի, քան կարելի էր ակնկալել, ինչը կբարձրացնի ծախսերը ողջ տնտեսության մեջ:

    Նավթի գներն այս տարի արդեն աճել են մոտ 50 տոկոսով՝ ուկրաինական պատերազմի եւ առաջարկ-պահանջարկի ավելի լայն անհավասարակշռության հետեւանքով։ Նավթի բարձր գները ԱՄՆ-ում բենզինի գները հասցրել են ռեկորդային առավելագույնին՝ 4,92 դոլար մեկ գալոնի դիմաց:

    Brent տեսակի նավթի միջազգային հենանիշը եւ WTI նավթի ԱՄՆ-ի հենանիշը վաճառվում են համապատասխանաբար 119 եւ 118 դոլար մեկ բարելի դիմաց:   

    «Այս ամառ գների աճը շատ հավանական է մնում, քանի որ սեզոնային պահանջարկը հասնում է իր գագաթնակետին»,- գրում են վերլուծաբանները:   

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս