10:45:58 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համացանցում քննարկում են Նատալյա Վոդյանովայի գտնված քրոջը. կասկասվում է, որ դա նրա դուստրն է

    00:39 18 Նոյեմբեր 2022

    Երեկ ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան խոսել էր այն մասին, որ գտել է հարազատ քրոջը, որից բաժանվել է 22  տարի առաջ: Սակայն այս մասին նոր վարկածներ են ի հայտ եկել, գրում է Я все вам расскажу («Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ») տելեգրամյան ալիքը:

    Ըստ ալիքի հայտնած տեղեկությունների` երեխային ունեցել է ո՛չ թե Նատալյայի մայրը, այլ հենց ինքը`մոդելը, ով այն ժամանակ 18 տարեկան էր եւ սիրավեպ ուներ Ալեքսեյ Վասիլեւի հետ:

    Սուպերմոդելի կողմից 22 տարի առաջ կորցրած քրոջը գտնելու մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 16-ին Vogue ամսագրին տված հարցազրույցից: Նա նշել էր, որ ծնվելիս աղջկան Մաշա են անվանել, 2000 թվականին նրան որդեգրել է ամերիկացի մի զույգ Հյուսիսային Կարոլինայից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս