22:53:17 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վաղը էս ամեն ինչի համար բոլորիս վրա սերունդների անեծքն ա լինելու

    14:30 14 Օգոստոս 2022

    «Էն Քեննեդուն ո՞վ սպանեց»

    Տարիներ (կամ գուցե ամիսներ) հետո ոչ մեկին չի հետաքրքրելու «ով էր մեղավոր, ով տվեց, ով մասնակցեց, չմասնակցեց, քայլեց, չքայլեց»: Պատմության գրքերում մնալու ա էն, որ երկիրը հանձնելուն իրենց սելֆիներով մասնակցած ու հրճված մարդիկ փոխանակ ամաչեին ու գործ անեին մի հատ էլ գործ անողներին անուն էին կպցնում ու ջուր պղտորելով նպաստում դավաճան վիժվածքների իշխանության ամրապնդմանը:

    Ամեն հաջորդ օր նախորդից ավելի ծանր դրության մեջ ա դնում մեր երկիրը, իսկ մենք կա՛մ քայլում ենք, կա՛մ հազար կաշի փոխածների պղտորած ջուրն ենք փորձում բյուրեղացնել: Ես ու իմ նման մի 100 մարդ (միգուցե 50) կարանք փաստերով ասենք, թե ի՞նչ էինք անում 2018-ին, ինչպես էինք՝ երբեք չլինելով «նախկին» կռվում ու «պատժվում» դրա համար, իսկ էսօրվա ջուր պղտորողների մեծ մասն էդ ժամանակ.... հպարտ քաղաքացի էին:

    Կարճ պահեք ձեր շների պավադոկները, բացատրե՛ք դրանց պահի լրջությունն ու լծվեք գործին, վաղը էս ամեն ինչի համար բոլորիս վրա սերունդների անեծքն ա լինելու:

    Մի եղեք նիկոլից նիկոլ...

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ