14:38:21 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նավալնիին հուղարկավորել են Բորիսովյան գերեզմանատանը

    20:33 1 Մարտ 2024

    Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը տեղի է ունեցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը, հայտնում է kommersant.ru-ն:

    Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա պետությունների դեսպանները և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչները վերջին հրաժեշտն են տվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել մոսկովյան Մարյինո շրջանի եկեղեցում։

    Արարողությանը ներկա են եղել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը, Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին և ԵՄ մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ։

    Վերջին հրաժեշտը տալու էին եկել նաև Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը, ըդդիմադիր քաղաքական գործիչներ Բորիս Նադեժդինն ու Եկատերինա Դունցովան, որոնց ՌԴ ԿԸՀ-ն չի գրանցել որպես նախագահական ընտրությունների թեկնածուներ։

    Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու աշխատանքը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս