11:03:21 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մտահոգիչ է խnշտшնգմшն մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու մասին մամուլում առկա տեղեկությունը, դա հանգեցնելու է իրավապահ մարմիններում ապօրինությունների նոր դեպքերի․ հայտարարություն

    18:52 22 Մարտ 2025

    Մտահոգիչ ենք համարում խոշտանգման մասին բարձրաձայնող քաղաքացու փաստաբանի դեմ իրավական գործընթաց նախաձեռնելու մասին մամուլում առկա տեղեկությունը։ Անկախ այդ տեղեկության բովանդակությունից՝ անկողմնակալ դիտորդի մոտ անխուսափելի է այն կասկածը, որ իրավական գործընթացն ունի «պատժողական» բնույթ։ Դա հանգեցնելու է խոշտանգումների ու իրավապահ մարմիններում ապօրինությունների նոր դեպքերի, քանի որ դրանց զոհերն ու փաստաբաններն իրենց աչքի առջև ունենալու են բողոքող քաղաքացու պաշտպանին պատժելու օրինակ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը։

     

    Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը գրել էր, որ ՆԳ նախարարությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իր դեմ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ